25 Նոյեմբեր, Բշ
Ոմն ծեր մի անգամ գնաց մեկ այլ ծերի մոտ և ասաց նրան. «Արի՛ գնանք հայր Հովսեփին տեսակցության: Ասա՛ քո աշակերտին, որ մեզ համար ավանակը պատրաստի»: Իսկ նա ասաց. «Դո՛ւ ասա նրան, հա՛յր, նա քո կամքը կկատարի»: Ծերն ասաց. «Ի՞նչ է նրա անունը»: Իսկ ծերը պատասխանեց. «Ուղիղ եմ ասում քեզ` չգիտեմ նրա անունը»: Մյուս ծերն ասաց. «Քանի՞ տարի է, որ նա քեզ մոտ է մնում»: Ծերն ասաց. «Երեք տարի»: Մյուսն ասաց. «Եթե դու երեք տարում չգիտեցար քո աշակերտի անունը, ապա որքա՞ն անպատշաճ կլինի՝ եթե ես մեկ օրում իմանամ նրա անունը»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016