25 Նոյեմբեր, Բշ
Ոմն ծեր ճգնում էր հեռավոր անապատում: Մի եղբայր գնաց նրա մոտ և նրան հիվանդ գտավ: Անկողնուց հանելով՝ լվաց նրան և իր հետ բերածից մի փոքր ճաշ եփեց, որ նա ուտի: Ծերն ասաց. «Հիրավի, եղբա՛յր, մոռացել էի, որ մարդիկ այսպիսի հանգիստ ունեն»: Իսկ երբ այցելած եղբայրը իր բերած գինին մեջտեղ բերեց, ծերը, տեսնելով այդ, լաց եղավ և ասաց. «Չէի ակնկալում մինչև իմ մահը գինի ըմպել»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016