Գրքեր

Կ. Պոլսի Հայոց Պատրիարքական փոխանորդ Տ. Արամ արք. Աթեշյանը հյուրընկալվեց Արարատյան Հայրապետական Թեմում

Նոյեմբերի 9-ին Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանը հյուրընկալեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարքական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արք. Աթեշյանին:
Սրբազան հայրերին թափորով դիմավորեցին և մինչև Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի ուղեկցեցին Արարատյան Հայրապետական Թեմի երիտասարդաց միությունների անդամները: 
Սուրբ Պատարագը հանդիսապետում էր Տ. Արամ արք. Աթեշյանը: Օրվա պատարագիչն էր Տ. Հայկազուն քհն. Մկրտչյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց: 
Հավարտ Սուրբ Պատարագի առաջնորդական փոխանորդ սրբազան հայրը հրավիրեց հավատացյալ հայորդիներին աղոթել  Կ.Պոլսի Ամենապատիվ Տ. Մեսրոպ արք. Մութաֆյանի ապաքինման համար:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

11.11.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․