Կամակոր ձին

Մի անգամ կամակոր ձին կծոտեց սանձերը, իր վրայից գցեց ձիավորին ու առանց ճանապարհին նայելու՝ առաջ սլացավ: Մտածեց, թե վերջապես ազատության մեջ է հայտնվել, բայց չնկատեց, որ առջևն անդունդ է ու ցած գլորվեց:

Այդպես էլ մարդու հոգին է: Բավական է միայն, որ Աստծո երկյուղը դուրս նետի իր սրտից և կսկսի ստել, գողանալ, նախանձել, չարախնդալ ու ինքն իրեն մեծարել: Ու չի նկատի, որ անդունդն անխուսափելի է:

Իսկ ամեն ինչ հպարտությունից է սկսվում, երբ մարդ սկսում է ընդդիմանալ:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

05.08.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․