22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Կատակ-առակ կոնֆետների մասին

Մի կին շաբաթը մի քանի անգամ խանութ էր գնում՝ գնումներ կատարելու և միշտ փոքրիկ որդուն տանում էր իր հետ: Տղան դուր էր գալիս վաճառողին և վերջինս նրան ասում էր. «Գնա՛ ու քո ձեռքով մի բուռ կոնֆետ վերցրու», սակայն տղան միշտ հրաժարվում էր:

Տղայի համեստությունն այնպես էր հուզում վաճառողին, որ նա ամեն անգամ վազում էր նրա հետևից ու կոնֆետներ լցնում գրպանը: Մի անգամ մայրը հարցրեց որդուն, թե ինչո՞ւ ինքը չի վերցնում կոնֆետները: Փոքրիկը պատասխանեց. «Որովհետև վաճառողի ձեռքն ավելի մեծ է»:

Հուսացե՛ք Աստծուն, խոնարհվե՛ք Նրա Աջի տակ և թող Նա առատ օրհնություններ բաշխի ձեզ:

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

25.08.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․