Ոմն եղբայր դիմեց Թեոդորոս Փերմացուն և պատմեց բաներ, որ գործնականում չէր կատարել: Ծերը նրան ասաց. «Դեռ ո՛չ ճանապարհն ես գտել, ո՛չ նավն ես վարձել, ո՛չ քո կարասիներն ես բարձել, սակայն արդեն քաղաքին ես ուզում հասնել: Երբ գործը կատարես, այնժամ կհասնես նրան, ինչից պատմում էիր»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016