Հայր Պիմենին մեկը հարց ուղղեց, թե. «Եթե մեկն ինձնից դժգոհություն ունենա, և ես ընկնեմ նրա առաջ, բայց նա չլսի ինձ, ինչպե՞ս վարվեմ»: Հայրը նրան ասաց. «Վերցրո՛ւ քեզ հետ ևս երկու եղբայրների և ընկի՛ր նրա առաջ»: Նա ասաց. «Իսկ եթե նրանց ներկայությունն էլ չօգնի՞»: Պիմենն ասաց. «Վերցրո՛ւ քեզ հետ հինգ եղբայրների: Եթե նրանց էլ չլսի, քեզ հետ վերցրո՛ւ նաև երեցին»: Նա ասաց. «Իսկ եթե նրանց էլ չլսի, ի՞նչ անեմ»: Հայր Պիմենն ասաց. «Դրանից հետո անխռով աղոթքի կանգնի՛ր առ Աստված, որպեսզի այն եղբայրը կատարի Աստծո կամքը, իսկ դու անհո՛գ եղիր»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016