Նույն հայրն ասաց. «Նրանք, ովքեր ծուլությամբ ու հեղգությամբ են անցկացնում իրենց օրերը, խոսքով ու մտքով են կյանք խնդրում, սակայն գործով հանձն չեն առնում: Սուրբ հայրերի կյանքն ու խոսքն են ընթերցում, սակայն նրանց խոնարհության ու անընչության, աղոթքների ու տքնությունների, պահքերի ու հանդարտության, մերկ գետնին պառկելու ու ծնրադրելու և այլ կարգի ճգնությունների մեջ չեն ուզում նմանվել, այլ իրենց հատուկ հպարտությամբ ասում են. «Սուտ է եղած և գրված նրանց այս վարքը: Անկարելի է` որևէ մեկը այսպես ապրի և համբերի»: Չեն կարողանում հասկանալ և գիտակցել այս բանը, թե ուր Աստված է բնակվում մկրտութան շնորհով և իր պատվիրանների կատարելությամբ, այնտեղ հեշտությամբ են կատարվում բնությունից վեր բոլոր գործերն ու շնորհները»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016