Կատարյալ առաքինության մասին

Մի ծերի ունեցվածքն ու գրությունները գողացավ նրա դրացին: Ծերը, նույն պահին մտնելով և բացահայտելով կատարվածը, գնաց նրա մոտ՝ գանգատվելու՝ չգիտենալով, թե ո՛վ է գողը: Դրացին դեռևս չէր թաքցրել գողոնը: Տեսնելով իր կարասիները` ծերը դուրս եկավ` իբր թե բնական կարիքից դրդված, և այնքան հապաղեց, մինչև դրացին թաքցրեց իրերը, ապա ներս մտնելով՝ բոլորովին ուրիշ բաներից խոսեց և անտրտում գնաց իր տուն: Օրեր անց գողը բանտ ընկավ: Ծերը, վերցնելով հինգ ձու և հաց, գնաց նրան մխիթարելու` չգիտենալով բանտարկվելու պատճառը: Եվ դրացին, ընկնելով նրա ոտքերը, խոստովանեց հանցանքը: Ծերը, լսելով եղելությունը, ներեց նրան: Ծերը, գնալով ավագի մոտ, արձակել տվեց նրան՝ ի փառս մեր Քրիստոս Աստծո:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

09.09.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․