Կատարյալ առաքինության մասին

Ասաց դարձյալ. «Հենց որ կրոնավորը գործի պակասություն ունենա, այնտեղ կբնակվեն և կավելանան դևերը, որովհետև բնության բազմամյա սովորությունը զորություն կառնի, հատկապես` ծույլերի վրա: Այն կերակուրները, որոնք ախորժում ես, մի՛ կեր, մանավանդ եթե առողջ ես մարմնով, այլ` կարևորը միայն: Եվ ամեն տեսակ շքե­ղազարդ զգեստներ մի՛ հագիր, իսկ երբ մերկ լինես, Աստծո` քեզ տվա­ծով գոհանալով՝ հանդերձավորվիր և կերակրվիր, և ամեն գործի մեջ և ամենայն ժամ գոհացի՛ր Աստծուց: Կրոնավորի կարգը, ձևն ու տե­սակը ունենք կատարելապես, սակայն դեռևս կրոնավոր չենք. արիա­նա՛նք, եղբայրնե՛ր, և քա՛ջ լինենք, որպեսզի օտարոտի հանդերձներ չհագնենք, այլ Քրիստոսի կնիքը վերցնենք, այսինքն` Նրա խոնար­հությունը, քանզի կրոնավորը պարտավոր է մինչև ի մահ պատերազ­մել ձանձրության և կարճամտության դևի դեմ, առավել ևս աղոթքի ժամին: Եվ եթե Աստծո կամքով և Նրա օգնությամբ հաղթես դևե­րին, զգույշ կլինես անձնահաճության, ամբարտավանության և սնա­փառության դևից, և քո խորհուրդների մեջ կասես. «Եթե Տերը չշի­նե տունը, զուր են չարչարվում այն շինողները» (Սաղմ. ՃԻԶ 1), և թե` «Ոչինչ է մարդը, բայց միայն հող ու մոխիր» (Սիրաք. ԺԷ 31). նաև այս կհիշես, թե` «Տերն հակառակ է ամբարտավաններին, և խոնարհներին է շնորհներ տալիս» (Առակ. Գ 34, Հակոբ. Դ 6):

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

01.03.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․