Մի անգամ Ֆրանցիսկոս Ասսիզեցին նստած էր ընկերների հետ և հոգոց հանելով՝ ասաց.
- Հազիվ թե ողջ աշխարհում մի վանականի գտնես, որ կատարելապես կհնազանդվի իրեն առաջնորդողներին:
Ընկերները զարմանքով հարցրեցին.
- Բացատրիր մեզ, Հա՛յր, ո՞րն է կատարյալ, բարձրագույն հնազանդությունը:
Եվ նա իրական հնազանդությունը դիակի օրինակով ներկայացրեց.
- Վերցրու անշունչ մարմինն ու դիր, որտեղ ուզում ես: Կտեսնես, որ այն չի առարկի, եթե տեղափոխեն, չի տրտնջա, որտեղ էլ, որ դնեն, չի բղավի, եթե իրեն տանեն: Եթե նրան ամբիոնի վրա դնես, ոչ թե վերև, այլ ներքև կնայի: Եթե ծիրանի հագցնես, ապա կրկնակի գունատ կթվա: Ճշմարիտ հնազանդը նա է, ով չի մտածում այն մասին, թե ինչու են իրեն տեղաշարժում, չի մտահոգվում, թե որտեղ են տեղավորում, չի պնդում տեղափոխել իրեն: Երբ որևէ բարձր պաշտոն է զբաղեցնում, պահպանում է սովորական դարձած խոնարհությունը: Որքան ավելի են մեծարում նրան, այնքան ավելի անարժան է իրեն համարում:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի