23 Նոյեմբեր, Շբ
Մի օր երկու հին ընկեր հանդիպեցին փողոցում: Նրանցից մեկը, ով պատրաստվում էր ամուսնանալ, մյուսին հարցրեց, թե արդյոք նա ամուսնացած է: Ընկերը պատասխանեց, որ շատ տարիներ առաջ որոշեց ամուսնանալ ու սկսեց կատարյալ կին փնտրել իր համար: Առաջին թեկնածուն, որին հանդիպեց, բացառիկ գեղեցկություն ուներ, սակայն շուտով պարզ դարձավ, որ նրա ներաշխարհը բավարար չափով հոգևոր չէր:
Երկրորդ թեկնածուն և՛ գեղեցիկ էր, և՛ հարուստ ներաշխարհ ուներ, սակայն նրանց բնավորությունները չհամապատասխանեցին:
Եվ վերջապես, ի դեմս երրորդի, գտավ իդեալական կնոջ՝ հոգևոր, նրբագեղ, հմայիչ, խելացի ու հրաշալի բնավորությամբ:
- Եվ ի՞նչ,- հարցրեց ընկերը,- ամուսնացա՞ր նրա հետ:
- Ոչ, ցավոք, նա կատարյալ տղամարդ էր փնտրում…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի