Գրքեր

Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանում կայացավ «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով ցուցահանդես - մրցույթը

Փետրվարի 11-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանում կայացավ «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով ցուցահանդես - մրցույթը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Ներկայացվեցին բուհի ուսանողների աշխատանքները գեղանկարչություն, գրաֆիկա, համակարգչային դիզայն, քանդակ, դեկորատիվ -կիրառական արվեստ անվանակարգերում: Ցուցահանդես-մրցույթի մասնակիցները ստացան պատվոգրեր:

11.02.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․