25 Նոյեմբեր, Բշ
Հայրերից ոմանք գնացին հայր Անտոնիոսի մոտ, և հայր Հովսեփը նրա հետ էր: Հայր Անտոնը ուզեց փորձել նրանց. մեջբերում արեց Սուրբ Գրքից և ամենակրտսերից սկսեց հարցնել, թե որն է այդ խոսքի իմաստը, և նրանցից յուրաքանչյուրը պատասխանում էր ըստ իր կարողության: Իսկ ծերը նրանցից մեկին ասաց. «Դեռևս չգիտեք այն»: Հետո հարցնելով՝ հասավ ամենածերին: Ապա հարցրեց հայր Հովսեփին և ասաց. «Դու ինչպե՞ս ես հասկանում այս խոսքի իմաստը»: Իսկ նա ասաց. «Ես ևս չգիտեմ և ոչ էլ կարող եմ իմանալ այդ»: Ասաց հայր Անտոնը. «Արդարև միայն հայր Հովսեփն իմացավ այդ, քանի որ ասաց՝ չգիտեմ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016