Ոմն եղբայր տարակուսեց Սուրբ Գրքի խոսքերի մեջ և յոթ շաբաթ պահքով և աղոթքով խնդրեց Աստծուց, սակայն նրան չհայտնվեց խորհուրդը: Այնժամ խորհեց գնալ վարդապետի մոտ` նրանից խոսքը ուսանելու համար: Եվ երբ դռնից դուրս ելավ, նրան երևաց Տիրոջ հրեշտակը և ասաց նրան. «Ահա յոթ շաբաթ խնդրեցիր և չստացար, սակայն այժմ քանի որ խոնարհությամբ կամեցար գնալ եղբոր մոտ, դա գթասրտության մղեց Աստծուն և ինձ առաքեց՝ մեկնելու քեզ խոսքը»: Եվ մեկնեց նրան խորհուրդը:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016