Խոնարհության մասին

Հայրերից մեկն ասաց. «Խցերում երկու եղբայրներ կային, որոնք խռովեցին միմյանցից, և նրանցից մեկը, գնալով իր խուցը, խռովու­թյան պատճառով չկարողացավ հանգիստ գտնել: Եվ գնաց, որ ընկնի նրա առաջ, սակայն նա չբացեց դուռը: Եվ այս եղբայրը, գնալով հայր Ապոլոնի մոտ, պատմեց նրան, և ծերն ասաց նրան. «Միգուցե դու քեզ արդար ես համարում քո մտքում և եղբորդ ես մեղավոր կարծում, դրա համար էլ դուռը չի բացում: Այլ դու արա այնպես, ինչպես ես քեզ կասեմ. թեպետ նա մեղանչեց քո հանդեպ, բայց դու համոզիր քեզ, թե իբր դու ես մեղանչել նրա հանդեպ և արդարացրու քո եղ­բորը: Այդպես գնա նրա մոտ, և Աստված նրա սրտում սեր կդնի քո հանդեպ»: Եվ եղբայրն արեց այնպես, ինչպես ասաց ծերը, և այդպես գնաց ու բախեց դուռը: Երբ եղբայրն իմացավ, ելավ նրան ընդառաջ` նախքան եղբոր` իրենից ներողություն խնդրելը: Եվ Աստծո սիրով խաղաղություն հաստատվեց նրանց միջև»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

13.12.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․