25 Նոյեմբեր, Բշ
Ոմանք ասում էին, որ եթե մեկը գալիս էր հայր Պիմենի մոտ, ծերը նրան ուղարկում էր հայր Անուբի մոտ, որովհետև տարիքով ավագը նա էր: Իսկ հայր Անուբն ասում էր. «Գնացե՛ք հայր Պիմենի մոտ, որովհետև նա այդ շնորհն ունի»: Սակայն երբ հայր Անուբը նստում էր նրա մոտ, նրա ներկայությամբ Պիմենը չէր խոսում:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016