25 Նոյեմբեր, Բշ
Հովհաննես կարճահասակն իր երեց եղբորն ասաց. «Կամենում եմ անհոգ լինել, ինչպես հրեշտակները, որոնք ոչինչ չեն անում, այլ անդադար Աստծուն են փառաբանում և պաշտում»: Եվ հանելով իր կրոնավորական հանդերձները` ելավ և գնաց անապատ և մնալով այնտեղ մի շաբաթ՝ դարձյալ վերադարձավ եղբոր մոտ` իր խուղը, բախեց դուռը գիշերով, իսկ եղբայրը չբացեց` ներսից հարցնելով. «Ո՞վ ես դու»: Պատասխանեց. «Ես Հովհաննեսն եմ»: Խուղից ասաց. «Հովհաննեսը հրեշտակ դարձավ և մարդկանց հետ չէ»: Եվ նա աղաչեց, որ բացի, սակայն եղբայրը չբացեց, այլ թողեց նրան տառապանքների մեջ մինչև առավոտ, իսկ այգաբացին նրան ասաց. «Ահա մարդ ես և քեզ աշխատել է պետք, որ ուտես»: Եվ Հովհաննեսը, ընկնելով նրա առաջ, ասաց. «Թողությո՛ւն շնորհիր ինձ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016