Խոնարհությունը

Ասաց աբբա Անտոնիոսն աբբա Պիմենին. «Մարդու մեծագույն գործն այն է, երբ նա հանձն է առնում իր սխալներն Աստծո առաջ և փորձառություն է ձեռք բերում մինչև վերջին շունչը»: Ասաց դարձյալ աբբա Անտոնիոսը. «Տեսա սատանայի բոլոր որոգայթները` սփռված ամբողջ երկրի վրա, և հառաչելով ասացի. «Ո՞վ կարող է անցնել սրանց միջով»: Եվ ձայն լսեցի, որ ասաց`խոնարհությունը»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

17.08.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․