Պատմում են, որ մի անգամ, խոշորամարմին մի երիտասարդ Պատարագի ժամանակ եկեղեցի մտավ, բոլորից առաջ անցավ և նստարանի վրա փռվելով՝ սկսեց արևածաղկի սերմեր չրթել ու բարձրաձայն հայհոյել: Քահանան քարոզ էր կարդում: Երիտասարդն ընդհատում էր նրան, ծաղրում, արևածաղկի սերմերի կեղևները նրա վրա շպրտում: Այնուհետև սկսեց բարձրաձայն ծիծաղել երգչախմբի վրա, երբ սկսեցին շարականներ երգել: Ոչ ոք նրան ոչինչ չէր ասում: Պատարագն իր հունով էր ընթանում: Դրա ավարտին ավելը ձեռքին մի տատիկ մոտեցավ երիտասարդին ու ասաց.
- Որդյա՛կ, թույլ տուր ոտքերիդ տակ ավլեմ:
Երիտասարդն այս խոսքերից հետո անսպասելիորեն փղձկաց ու դուրս վազեց եկեղեցուց: Հաջորդ օրը վերադարձավ և ապաշխարեց:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի