Կողմնացույցը

Մի ճանապարհորդ կողմնացույց է գնում և իրեն հանդիպած քահանային ասում.

- Աղոթեցի Աստծուն, որ ինձ հարավի ու արևելքի, հյուսիսի և արևմուտքի ճանապարհները ցույց տա, բայց այդպես էլ պատասխան չստացա և որոշեցի կողմնացույց գնել:

Քահանան ժպտում է և պատասխանում.

- Մի՞թե չնկատեցիր, որ Աստված արդեն պատասխանել է քեզ՝ իմաստության լույս արթնացնելով քո մտքում, որպեսզի կողմնացույց գնես և տարբեր ուղիները տեսնես:

 

Երբեմն մենք ինչ-որ նշաններ ենք փնտրում կամ մեր պատկերացումներին համապատասխան ենք Աստծուց պատասխաններ սպասում, սակայն Նա չի գործում այնպես, ինչպես մենք ենք ակնկալում և ցանկանում տեսնել, այլ մեր սրտում և մտքում հոգևոր արթնություն և իմաստություն է ծագեցնում, որպեսզի հասկանանք Իր պատասխանները և տեսնենք խնդիրների լուծումները:

 

Հովհաննես Մանուկյան

09.02.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․