23 Նոյեմբեր, Շբ
Կրիան դուրս է գալիս լճակից ու շարժվում դեպի ծովը: Մոտենում է մի եղջերու և ծաղրում կրիային՝ ասելով.
- Ո՞ւր ես ելել ու այդպես գնում. քո դանդաղ քայլերով մի քանի օրվա ընթացքում հազիվ կարողանաս տեղ հասնել:
Կրիան պատասխանում է.
- Ճիշտ է՝ դանդաղ եմ գնում, սակայն դա չի նշանակում, որ սխալ ճանապարհով եմ գնում, այլ ճիշտ ուղղությամբ եմ ընթանում: Իսկ դու գիշատիչ կոկորդիլոսներով լեցուն լճակի մեջ ես մտել ու անմտորեն ինձ ես քննադատում:
Այդպես էլ մեր կյանքում, թեև մարդ կարող է դանդաղ գնալ, սակայն դա դեռ չի նշանակում, որ վատ է, այլ լավ է, որովհետև ճիշտ ճանապարհով է ընթանում, քանի որ դեպի առ Աստված է ընթանում:
Հովհաննես Մանուկյան