Անատոլ Ֆրանսը փոքր տարիքում հիացմունքով էր կարդացել Սիմեոն Սյունակյացի պատմությունը, ով 30 տարիներ շարունակ ապրել է 60 ոտնաչափ բարձրությամբ մի սյան գագաթին` Ասորիքում: Ինքն էլ ուզեց նույնն անել. գնաց խոհանոց, խոհանոցի պահարանի գագաթը ելավ և մի ամբողջ առավոտ այնտեղ անցկացրեց: Կեսօրվա ճաշի ժամանակ ցած իջավ: Մայրն ասաց նրան. «Մի՛ նեղվիր, ամեն ոք չի կարող սուրբ լինել: Դու գոնե ճիգ և փորձ արեցիր, բայց միշտ հիշիր, որ գրեթե անկարելի է, որ մարդ սուրբ լինի իր խոհանոցի մեջ...»: Յուրաքանչյուրը միայն իր կյանքի հարմարավետ պայմաններ չպետք է որոնի, չպետք է սահմանափակվի միայն իր «խոհանոցով», այլ նախ և առաջ պետք է փնտրի երկնային արժեքներ ու կգտնի նաև երկրային բարիքներ:
Տեր Ադամ քհն. Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից