Մարդն աշխարհից օգուտ չունի

Ծերը մեզ պատմեց հետևյալը. «Իմ վարդապետը սիրում էր հաճախակի գնալ անապատի խորքը և այնտեղ մնալ: Մի օր ես նրան հարցրի, թե. «Ինչո՞ւ ես այդպես փախչում անապատի խորքերը. չէ՞ որ ով մոտ է բնակվում աշխարհին, նա տեսնում է և՛ վիշտ,  և՛ փորձություն, և զգուշանում է դրանցից, ուստի ավելի մեծ վարձ է ստանում  Աստծուց»:  Վարդապետն  ինձ  ասաց. «Հավատա՛  ինձ,  որդյա՛կ, նույնիսկ եթե մարդ Մովսեսի չափին հասնի և գրեթե Աստծո որդի լինի՝ աշխարհից օգուտ չունի: Սակայն ես Ադամի որդի եմ և իմ նախահոր նման` երբ տեսնեմ մեղքերի պտուղը, իսկույն կցանկանամ այն, կվերցնեմ, կուտեմ և կմեռնեմ: Սրա  համար էին մեր հայրերը փախչում անապատ և այնտեղ սպանում որովայնամոլությունը, որպեսզի կերակուր չգտնեին, որը ախտեր է ծնում»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

21.06.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․