Մար­դու խոսքն առ Աս­տված կամ աղոթք

Ս․ Գրքով ու նո­րա քա­րո­զու­թյամբ Աս­տված խոսում է մեզ հետ, հայտ­նում է մեզ յուր ս. կամ­քը, մեր եր­ջան­կու­թյան հա­մար ա­րած տնօ­րի­նու­թյունն և հրավի­րում է մեզ կա­տա­րել յուր պա­տվի­րան­նե­րը, մտնել յուր պատ­րաստած եր­ջան­կու­թյան մեջ և մեր փրկու­թյունը ո­րո­նել յուր ճշմա­րիտ հա­ղոր­դակ­ցու­թյամբ: Մեր հա­ղոր­դակ­ցու­թյունը լիա­կա­տար չէր լի­նիլ Աս­տու­ծո հետ, ե­թե մենք ևս մեր կող­մից հա­նա­պազ չխոսեինք նո­րա հետ և մեր սիր­տը չբա­նա­յինք նո­րա ա­ռաջ ու մեր ա­ղա­չան­քը չհայտ­նեինք. ա­հա աղոթքն է մեր խոս­քը դեպի Աս­տված, ո­րով մենք բարձ­րա­նում ենք հո­գով դեպի նո­րան և հա­ղոր­դակ­ցում նո­րան:

Ա­ղոթ­քով մենք ել­նում ենք մեր Աս­տու­ծո ա­ռաջ, պա­տաս­խա­նում ենք նո­րա խոս­քին, միա­նում ենք մեր կամ­քով Աս­տու­ծո կամ­քի հետ և հայտ­նում ենք, որ մենք պատ­րաստ ենք և փա­փա­գում ենք ըն­դու­նե­լու Աս­տու­ծո շնորհ­նե­րը: Հար­կավ զորավոր է այն աղոթքն, որ ան­վում է մարդ­կու­թյան փրկող և նո­րա հաշ­տու­թյուն ի­րա­գոր­ծող ու նո­րան եր­ջան­կաց­նող Աս­տվա­ծոր­դու ա­նու­նով և շնոր­հա­տու Ս. Հո­գով (Հովհ., ԺԶ): Մենք աղոթում ենք Քրիս­տո­սի ա­նու­նով, իսկ այդ նշա­նա­կում է աղոթել ոչ թե մեր ա­նու­նով, ոչ թե մեր վաստա­կի, մեր ուժի և ա­ռա­քի­նու­թյան զորու­թյամբ ու ե­րաշ­խավո­րու­թյամբ, այլ Քրիս­տո­սի փրկա­գոր­ծու­թյան հի­ման վրա, նո­րա տված ի­րավուն­քով ու կա­րո­ղու­թյամբ, Քրիս­տո­սի շնոր­հաց տակ պայ­ծա­ռա­ցած կամ պար­զե­րես ե­ղած: Մենք իբ­րև Քրիս­տո­սի մի ան­դա­մը պետք է աղոթենք, որ մեր աղոթ­քը Քրիս­տո­սի աղոթ­քը հա­մա­րվի: Ա­ղոթո­ղի սկզբունքն է` «ոչ առ ար­դա­րու­թեանց մե­րոց ար­կա­նեմք զգութս մեր ա­ռա­ջի քո, այլ վասն բա­զում գթու­թեան քոյ, Տէր» (Դան., Թ 18): Բայց այս­պի­սի մի աղոթք ա­նե­լը մարդ­կա­յին աշ­խար­հա­սեր ձգտում­նե­րից չի բղխել, ուստիև Ս. Հո­գին օգ­նում է մեզ և սո­վո­րեց­նում է աղոթել (Հռ., Ը 15). նա միա­նում է մեզ հետ և մեր ձայ­նը միաց­նում յուրի հետ և կամ ինչ­պես Պո­ղոս ա­ռա­քյալն է ա­սում. «Նոյն­պէս եւ Հո­գին ի թի­կունս հա­սա­նէ տկա­րու­թեան մե­րում, զի զոր կամքն յա­ղօթս, որ­պէս ար­ժան ի­ցէ ոչ գի­տեմք, այլ ինք­նին Հո­գին բա­րե­խօս լի­նի ի հե­ծու­թիւնս անմ­ռունչս»: Պարզ է, ու­րեմն, որ Աս­տված կլսի ան­պատ­ճառ Յուր Որ­դու ա­նվամբ ու վաստա­կով զորա­ցած աղոթ­քը, ո­րի վրա յուր շնորհն է տա­րա­ծում Ս. Հո­գին, ըստ ո­րում, ե­րաշ­խավո­րու­թյուն տա­լիս է մեզ նույնիսկ Քրիս­տոս, որ ա­սում է. «Եւ զոր ինչ խնդրի­ցէք յա­նուն իմ, ա­րա­րից զայն. զի փա­ռա­ւո­րես­ցի Հայր յՈր­դի» (Հովհ., ԺԴ 13). և կամ «Ա­մէն, ա­մէն ա­սեմ ձեզ, զի զոր ինչ խնդրի­ցէք ի Հօ­րէ իմ­մէ յա­նուն իմ, տա­ցէ ձեզ» (ԺԶ 23):

Սա­կայն ա­մե­նայն աղոթ­քի հիմ­քը պետք է լի­նի հավատ­քը. մար­դու ամ­բողջ էու­թյունը պետք է միա­նա Աս­տու­ծո կամ­քի հետ, որ նո­րա սրտից ճշմա­րիտ աղոթք բղխի: Ա­ղոթ­քը, լի­նի նա փա­ռա­բա­նու­թյուն թե խնդրվածք, թե բա­րե­խոսու­թյուն, թե գո­հա­բա­նու­թյուն, միշտ պետք է Աս­տու­ծո կամ­քի հետ միա­ցած սրտից բղխի, և այն ժա­մա­նակ այդ աղոթ­քը հրաշք­ներ կգոր­ծե, ինչ­պես ա­սում է Քրիս­տոս. «Ա­մէն ա­սեմ ձեզ, որ ոք ա­սի­ցէ լե­րինս այս­միկ, բար­ձիր եւ ան­կիր ի ծով, եւ ոչ երկմ­տի­ցէ ի սրտի իւ­րում, այլ հա­ւա­տայ­ցէ, թէ զոր ա­սէն` լի­նի, ե­ղի­ցի նմա, զոր ինչ եւ ա­սի­ցէ: Վասն այ­սո­րիկ ա­սեմ ձեզ. Զա­մե­նայն ինչ, վասն ո­րոյ ա­ղօթս ա­րա­րեալ խնդրի­ցէք եւ հա­ւա­տայ­ցէք, թէ առ­նու­ցուք, ե­ղի­ցի ձեզ»: Այս է պատ­ճառն, որ դեռ աղոթ­քը, մար­դու բե­րա­նից չե­լած, Աստ­ված լսում է նո­րան, վասնզի նա­յում է նո­րա սրտին (Ես., ԿԵ 24) և ոչ թե լոկ խոս­քին, իսկ խոսքն, ինչ­պես ա­սա­ցինք, ճշմա­րիտ հո­գևոր կյան­քի գոր­ծու­նեու­թյան ար­տա­հայտու­թյունն է, ո­րի չլի­նե­լը վկա­յու­թյուն է հո­գու խավար­ման:

Աղո­թո­ղի կա­տա­րե­լա­տիպն է ինքն Քրիս­տոս, որ աղոթում էր ամեն գոր­ծի սկզբում ու վեր­ջում (Ղուկ., Զ 12, 13), երբեք չէր թող­նում աղոթ­քը` նաև մեծ գոր­ծե­րի մեջ զբա­ղվելով (Ղուկ., Ե 15, 16). նա յուր մկրտու­թյան ժա­մա­նակ իսկ աղոթեց, ու նո­րա վրա ի­ջավ Ս. Հո­գին (Գ 21, 22). այլև նա աղոթեց ու պայ­ծա­ռա­կեր­պվեց (Թ 28, 29), ըստ ո­րում, աղոթ­քը պայ­ծա­ռաց­նում է ոչ միայն մար­դու ար­տա­քինն, այլև ներ­քի­նը. (Ելք, ԼԴ 29, 30): Քրիս­տոս պա­տվի­րեց և յուր ա­շա­կերտ­նե­րին ար­թուն կե­նալ և աղոթել, որ չընկ­նեն փոր­ձու­թյան մեջ. նո­քա ննջե­ցին ու չաղոթե­ցին, ուստիև փոր­ձու­թյան մեջ ըն­կան: Իսկ Քրիս­տոս աշ­խար­հի ա­մե­նա­մեծ փոր­ձու­թյան ա­ռաջ աղոթեց և յուր հաղթա­կան վճի­ռը գո­չեց դեպի խավա­րի իշ­խա­նու­թյունը. «Այս է ձեր ժամ եւ իշ­խա­նու­թիւն խա­ւա­րի» (Մատթ., ԻԲ 53): Նա աղոթեց և խա­չի վրա` մին­չև ան­գամ յուր խա­չող­նե­րի հա­մար: Նո­րա ճշմա­րիտ աղոթ­քից մեզ օ­րի­նակ է «Հայր մե­րը», որ ամ­փո­փում է յուր մեջ ու­ղիղ սրտի դի­մում­նե­րի սկզբունք­նե­րը կարճ ու գե­ղե­ցիկ:

Ա­ղոթ­քը չէ լսվում Աս­տու­ծո կող­մից միայն այն ժա­մա­նակ, երբ հավատ­քով և ար­դա­րա­սի­րու­թյամբ չենք խնդրում, ա­նի­րավա­բար և միայն «ես»-ի հա­մար ենք աղոթում, չենք հավա­տում, թե կստա­նանք, մեր հույսը չենք դնում Աստ­ու­ծո վրա, այլ երկմտում ենք, իսկ «որ երկ­միտն է, նման է հող­մա­կո­ծեալ եւ տա­տա­նեալ ա­լեաց ծո­վու. Մի՛ ակն­կալ­ցի մարդն այն առ­նուլ ինչ յԱստ­ու­ծոյ. Զի այր երկ­միտ ա­ռանց հաստա­տու­թեան է յա­մե­նայն ճա­նա­պարհս իւր»: (Հակ., Ա 6): Ա­մեն ան­գամ, որ մարդ աղոթում է և չէ ստա­նում յուր խնդրա­ծը, պետք է լավ հիշե ա­ռա­քյալի խոս­քը, թե` «խնդրէք եւ ոչ առ­նուք, վասն զի չա­րա­չար խնդրէք, զի ան­դէն ի ցան­կու­թիւնս ձեր մա­շես­ջիք» (Դ 3): Սա­կայն Աստ­ված եր­բեմն էլ հե­տաձ­գում է կա­տա­րու­մը ու­րիշ լավա­գույն նպա­տա­կի հա­մար, զորօրինակ մեզ ամ­րաց­նե­լու, փոր­ձե­լու, մեր հավատ­քը զորաց­նե­լու և  այլ այդ­պի­սի մեզ ան­հայտ նպա­տա­կով, և կամ շատ ան­գամ էլ իս­կույն կա­տա­րում է ավե­լի գե­ղե­ցիկ կեր­պով, քան մենք ու­զե­ցել ենք, միայն թե մեր կար­ճա­տես աչ­քը այդ չէ տես­նում, այլ յուր ու­զածն է միայն կա­մե­նում տես­նել: Եվ երբ մենք չենք ստա­նում մեր խնդրա­ծը, պետք է քավենք մեր մեղ­քե­րը և աշ­խա­տենք ար­դար խնդիր­նե­րով աղոթել Աստ­ու­ծո. այն ժա­մա­նակ մենք կստա­նանք մեր խնդրա­ծը: Եվ ո­րով­հե­տև ոչ մի մարդ չի կա­րող բո­լո­րո­վի­ն ա­նա­րատ մնալ կյան­քի փոր­ձանք­նե­րի մեջ, ուստիև աղոթ­քը պետք է մեր հո­գին տա­նե միշտ դեպի Աստ­ված, խոսեց­նե նո­րա հետ, սրբել տա մեզ մեր ա­ռօ­րյա հանցանք­նե­րից ու մեղ­քե­րից և ճշմա­րիտ ճա­նա­պար­հի վրա պա­հե ու պահ­պա­նե: Միայն այն մար­դը գի­տու­թյամբ չէ ու­զում աղո­թել` գո­նե ճա­շի նստե­լով և տոնե­րին ե­կե­ղե­ցի գնա­լով, որ կա­տա­րե­լա­պես շա­ղա­խված է մեղ­քե­րի մեջ, աչ­քե­րը չէ բարձ­րաց­նում և ա­սում էլ է, թե աղոթ­քով ո­չինչ չէ ստաց­վում[1]: Մինչ­դեռ ճշմա­րիտ աղոթ­քը մի հո­վա­նի է մար­դու բա­րե­կե­ցու­թյան և մեղ­քից զգու­շա­նա­լու հա­մար, ըստ ո­րում և այս­պես միայն կա­րող է մարդ ըստ ա­մե­նայ­նի հառաջա­դի­մել: «Ա­ղօթք են, որ բարձ­րա­ցու­ցա­նեն զմար­դիկ առ Աստ­ուած, եւ խո­նար­հե­ցու­ցա­նեն զԱստ­ուած առ մար­դիկս», - ա­սում է Ս. Ներ­սես Շնոր­հա­լին (Ընդհ., 307):

Աղո­թո­ղի հա­մար էլ սկզբունք պետք է լի­նի` ըստ Քրիս­տո­սի խոս­քին. «Զի ոչ ե­թէ լե­զու, որ ընդ օդն բախ­տին, ա­ռանց մտացն զհետ եր­թա­լոյ` օ­գուտ ինչ գոր­ծէ, զի սրտա­գէտն Աստ­ուած ի սիրտն եւ ի միտսն եւ ոչ ի բե­րանն հա­յի: Վաս­նո­րոյ ար­թուն մտօք եւ անզ­բաղ խորհր­դով եւ կա­տա­րե­լի­մաստ հո­գով զա­ղօթսն հա­տուս­ցուք Աստ­ու­ծոյ, զի զմեզ եւ զայլս օգ­տե­ցուս­ցուք, եւ մեք յայ­լոցն ա­ղօ­թից` շա­հեալ լի­ցուք»[2]: Ու­րեմն ոչ միայն սրտով պետք է հավա­տանք ա­ռանց խոս­տո­վա­նու­թյան և ոչ բե­րա­նա­ցի աղոթենք ա­ռանց հավատ­քի` «Զի սրտիւք հա­ւա­տայք յար­դա­րու­թիւն եւ բե­րա­նով խոս­տո­վա­նիք ի փրկու­թիւն» (Հռ., Ժ 10), ըստ ո­րում, «Եւ մեք, հե­տե­ւեալ Աստ­ուա­ծա­շունչ գրոց, պա­հես­ցուք ան­բիծ զհա­ւատս սրտից, եւ մա­քուր` զխոս­տո­վա­նու­թիւն շրթանց»[3]:

Վեր­ջա­պես աղոթ­քով հե­ռա­նում ենք առ ժա­մա­նակ աշ­խար­հի մրրկա­ծուփ զբաղ­մուն­քից, սուզ­վում ենք մեր հո­գով ներ­քին սրբու­թյան մեջ, այն­տեղ հանգս­տա­նում ենք և նո­րոգ­վում հո­գևոր ճշմար­տու­թյամբ, մենք, թող­նե­լով ան­ցա­կան աշ­խար­հը, աղոթ­քով մտնում ենք բարձ­րա­գույն աշ­խարհն ու նո­րա հո­վով զորա­նում: Այդ է, որ ա­սում է Քրիս­տոս. «Այլ դու յոր­ժամ կայ­ցես յա­ղօթս, մուտ ի սե­նեակ քո եւ փա­կեա՛ զդուրս քո...» (Մատթ., Զ 6): Եվ ե­թե լավ դի­տենք, կտես­նենք, որ ինչ­պես ան­հրա­ժեշտ է մարմ­նավոր կյան­քի ջա­նա­սի­րու­թյունն, անհ­րա­ժեշտ է և այդ հո­գևոր գոր­ծու­նեու­թյունը: Աշ­խա­տանք և աղոթք` ա­հա՛ այն եր­կու հիմ­նա­քա­րերն, ո­րոնց վրա հաստատ­վում է մար­դու ճշմա­րիտ կյան­քը: Ո՛չ աղոթք ա­ռանց աշ­խա­տան­քի և ո՛չ աշ­խա­տանք ա­ռանց աղոթ­քի, այլ աշ­խա­տանք և աղոթք, լի­նել Աստ­ու­ծո հետ և Աստ­ու­ծո մշա­կը` այս է քրիս­տո­նյա­յի հիմ­նա­կան սկզբուն­քը[4]: Այս ըն­թաց­քի մեջ բաց­վում է հավա­տա­ցո­ղի հո­գու տե­սո­ղու­թյունն, և նա զորա­նում է ու ճա­նա­չում ու նկա­տում Աստ­ու­ծո բա­րյաց հրաշք­ներն, ա­պա ա­ռավել և ա­ռավել հավատ­քով աշ­խա­տում ու յուր խնդիրն առ Աստ­ված ուղ­ղում[5]:

Արդ` քա­նի որ աղոթ­քով միա­նում ենք Աստ­ու­ծո հետ, մեր կամ­քը միաց­նում ենք նո­րա կամ­քի հետ և մեր հո­գու զգա­յա­րան­քով-հավատ­քով ստա­նում ենք նո­րա զորա­ցու­ցիչ օգ­նու­թյունն ու կյան­քի աշ­խա­տա­նաց մեջ հաջո­ղու­թյուն գտնում, պարզ է, որ ճշմա­րիտ աղոթ­քը կա­րող է մի­միայն սուրբ սրտով և ան­կեղ­ծավոր հավատ­քով կա­տա­րվիլ: Հե­տևա­բար ճշմա­րիտ հավա­տա­ցո­ղի աղոթե­լու նա­խա­պատ­րաստու­թյունը կամ աղոթ­քի ա­ռա­ջին քայ­լը ա­պաշ­խա­րա­կան աղոթքն է, ո­րով մենք զղջա­կան տրա­մադ­րու­թյամբ դի­մում ենք դեպի Աստ­ված, նո­րա օգ­նա­կա­նու­թյունը խնդրում մեր քավու­թյան հա­մար և աստվա­ծա­տուր մի­ջոց­ներ ձեռք առ­նում Աստ­ու­ծո տա­ճա­րը և բնա­կա­րա­նը դառ­նա­լու նպա­տա­կով: Այդ վի­ճա­կում մենք դեռևս չենք հա­մար­ձակ­վում մեր կեն­սա­կան պի­տույք­նե­րի մա­սին խոսել Աստ­ու­ծո ա­ռաջ, մեր անձ­նա­կան խնդրվածք­նե­րը ար­կա­նել նո­րա ա­ռաջ, այլ մենք նա­յում ենք կա­րոտ աչ­քով մի­միայն նո­րա գթու­թյան և ո­ղոր­մա­ծու­թյան վրա, հա­մո­զված լի­նե­լով, որ մեզ դեռևս անհ­րա­ժեշտ է քավել մեր մեղ­քե­րը` Քրիս­տո­սով որ­դիա­կան հա­մար­ձա­կու­թյուն ձեռք բե­րե­լու հա­մար: Այդ է պատ­ճա­ռը, որ օ­րվա ա­ռա­ջին աղոթ­քի մեջ ե­կե­ղե­ցում նա­խա­պես ա­սում ենք. «Տէ՛ր, ե­թէ զշրթունս իմ բա­նաս, բե­րան իմ եր­գես­ցէ զօրհ­նու­թիւնս քո» (Ժա­մա­գիրք): Այ­սինքն` իբ­րև ա­դա­մոր­դի զգա­լով մեր մե­ղան­չա­կան վի­ճա­կը` նախ հա­մար­ձա­կու­թյուն ենք խնդրում և, ա­պա հիշե­լով Քրիս­տո­սի փրկա­գոր­ծու­թյան շնորհ­նե­րի ա­ռա­տու­թյունը մեզ վրա, սկսում ենք մեր աստված­պաշ­տա­կան աղոթ­քը:

Ձգտե­լով, ու­րեմն, նախ և հառաջ մեր մեղ­քի քավու­թյան` կա­մե­նում ենք մեզ ըն­դու­նա­րան շի­նել Ս. Հո­գու և կամ ըն­դու­նակ դարձ­նել այն շնոր­հաց, որ պետք է խնդրենք Աստ­ու­ծուց մեր կյան­քի հաջո­ղու­թյան ու բա­րե­լավու­թյան հա­մար, վասնզի գի­տենք, որ ո՛չ Ս. Հո­գին և ո՛չ աստվա­ծա­յին որևիցե շնորհք չի կա­րող իջ­նել մե­ղավոր հո­գու վրա և չի կա­րող բեղմ­նավո­րվիլ թանձ­րա­ցած սրտում ու նո­րա խո­պա­նա­ցած ան­դաստա­նում[6]: Ուստիև դի­մե­լով դեպի Աստ­ու­ծո տու­նը` բռնում ենք ա­պաշ­խա­րա­կան ճա­նա­պար­հը, ո­րի խորհր­դա­կանն (տե՛ս ստո­րև գլ. ԽԳ.) անց­նե­լուց հետո ճա­շա­կում ենք Քրիս­տո­սի սրբա­րար մար­մինն և ա­րյունն և ա­պա հա­մար­ձա­կու­թյուն ստա­ցած` մեր որ­դիա­կան աղոթքն ա­նում: Այդ որ­դիա­կան աղոթ­քի ու խնդրվածք­նե­րի մեջ արդեն որ­քան ի սրտէ է ե­ղել մեր զղջումն և ա­պաշ­խա­րու­թյունը, որ­քան հավատ­քով և հա­մոզ­մուն­քով է ե­ղել մեր քավու­թյունը, այն­քան էլ զո­րավոր է լի­նում մեր աղոթ­քը և ա­պա­հով ենք լի­նում, թե մեր խնդրվա­ծը կստա­նանք Աստ­ու­ծուց: Ճշմա­րիտ աղոթ­քը միու­թյուն է Աստ­ու­ծո հետ, որ­քան սերտ է այդ միու­թյունը, այն­քան շու­տա­փույթ է մեր խնդրված­քի կա­տա­րու­մը. և այդ միու­թյունն այն­քան սերտ է, որ­քան հաջո­ղում ենք սրբվիլ և ան­կեղծ լի­նել Աստ­ու­ծո ա­ռաջ: Սրբվե­ցանք թե չէ, եղ­բայ­րա­նում եք Քրիս­տո­սին, եղ­բայ­րա­ցանք թե չէ, որ­դիա­նում ենք Աստ­ու­ծո, որ­դիա­ցանք թե չէ, միա­նում ենք մեր կամ­քով, սրտով ու մտքե­րով նո­րա հետ. միա­ցանք թե չէ, ամեն մի աղոթք Աստ­ու­ծո կամ­քով կլի­նի և կկա­տա­րվի[7]: Եվ մեր աղոթ­քի հաստա­տու­թյունն է Քրիս­տոս, որ ա­մե­նայն ճշմա­րիտ խնդրվածք, մարդ­կա­բար կա­մե­նա­լով ու խնդրե­լով յուր Հորից, աստվա­ծա­բար կա­տա­րում էր: Նո­րա աստված­մարդ­կու­թյան ճշմա­րիտ միու­թյունից է բղխում նո­րա կամ­քի ան­շեղ­լի կա­տա­րու­մը, հե­տևա­բար և ե­թե մենք էլ կա­րո­ղա­նանք հո­գով միա­նալ Աստ­ու­ծո հետ մեր հավատ­քի մի­ջո­ցով, ան­շուշտ ամեն խնդիր կի­րա­գոր­ծվի:

Այս ա­մե­նը գե­ղեց­կա­պես ամ­փո­փում է Ս. Հովհան Ման­դա­կու­նին` պա­տվի­րե­լով յուր որ­դի­նե­րին. «Զձեզ ա­ղա­չեմ զջոկս հաստատ­նոցդ դեռ եւս եւ ան­գայ­թիցդ, մի նմա­նե­ցու­ցա­նէք զա­ղօթս ձեր Փա­րի­սեց­ւոյն. թէ­պէտ եւ բիւր բա­րեաց զան­ձինս գտա­նի­ցէք ե­ղեալ պատ­ճառ, այլ ա­սա­ցէք, ե­թէ «ծա­ռայք ան­պի­տանք եմք». եւ մի ա­ռանց իւղ բառ­նա­լոյ` ընդ ան­միտ կու­սանսն ճա­նա­պար­հոր­դի­ցէք ի հար­սա­նիսն, գու­ցէ փակ ի­ցէ դուռնն, եւ մնայ­ցէք ա­մօ­թա­լից ար­տա­քոյ» (Փարպ., 556)[8]:

 

 


[1] «Զքեզ ինքնին սատանայացուցանես եւ ի սատանայէ ապրել աղաչես: Դու կամօք դիւահարիս եւ խնդրես փրկիլ ի դիւաց»: «Ի ներքոյ ծունր խոնարհեցուցեալ յաղօթսն, եւ միտքն արտաքոյ բազում բանդագուշանօք յածեալ շրջին»: Ս. Հովհ. Մանդ., 43, 44: Տե՛ս § Զգոն, էջ 62, 73, 75. «Սրբութիւն սրտի է աղօթք առաւել, քան զամենայն աղօթս, որ ի ձայն բարբառոյ ոք կացցէ. եւ լռութիւն խառնեալ ի միտս յստակացեալս առաւել է, քան թէ ոք բարձրաձայն աղաղակիցէ»: (Օրինակ աղոթից):

[2] Ս. Գրիգոր Նարեկացի, Աղոթք, 65:

[3] Թովմա Արծրունի, Պատմ., 165, 163:

[4] «Հնազանդեա՛ սիրով, աղօթեա՛ յուսով, աշխատեա՛ հաւատով եւ պայծառասցիս յերկնային հարսանիսն» (Եզնիկ): «Ունիս ձեռս, ունիս ոտս, ունիս արուեստ. գործեա՛, վարձեա՛, սպասաւորեա՛ եւ ուտես: Յոլով հնարք են մարմնոյդ դարմանոյդ, եթէ կամիս վաստակել: Զի եթէ մրջիմն չնչին ինչ զեռուն է, զինքն կարէ կերակրել, եւ մեղուքն զնշխարս իւրեանց կերակուր թագաւորաց ընձեռեն, որք ո՛չ ձեռս եւ ո՛չ գործիս արուես­տից ունին ստացեալ, իսկ քեզ ետ Աստուած ձեռս եւ գործս, եւ միտս ամենահնարս, անմեղութեամբ հաւասարեա՛ զսնունդ կենցաղոյս»: Մանդ., էջ 69:

[5] «Հաւատով խնդրեսցուք, եւ տացի մեզ կերակուր, իսկ արդ նշա՞ն խնդրեմք, ոչ, այլ նշան թերահաւատից պիտոյ է, եւ առ զչարսն դարձուցանելոյ յուղղութիւն, այլ մեզ, գի­տէ Տէր զպիտոյսն մեր եւ զօգտակարսն, եւ ըստ այնմ պատրաստէ զինչ եւ պիտոյ է մեզ»: Ս. Ներսես Մեծն, Բյուզանդ, 78. Տե՛ս § Հովհ. Մանդ., 39:

[6] «Տեսանե՞ս, զի մեծ հաւատոյ պէտք են մեզ եւ յաղօթս եւ զգուշաւոր խնդրուածոց եւ միամտութեան սրտի, զի մի հողմն երկմտութեան ի ներքս անկեալ, զնաւ հաւատոյն խախտիցէ, եւ փոխանակ պարգեւի, դատապարտութիւն կրիցէ երկմիտ խնդրողն վասն իւրոյ թերութեանն: Այլ որք զղեակ հաւատոյն պինդ ունիցին, ոչ երբէք սասանին, այլ լսեն ի Տեառնէ, թէ` ըստ հաւատոց քոց եղիցի քեզ»: Մեկն. Ժամ., էջ 184:

[7] «Որք միամիտ մտօք եւ աննենգ հաւատով աղօթեն առ Աստուած եւ խնդրեն զբարին, ընդունեն զխնդիրս ամենայն, որպէս ընկալան հարքն մեր առաջինք»: «Զի յոր­ժամ աններկ հաւատով յամենայն սրտէ աղօթես առ Աստուած, ընդունիս մեղաց թողու­թիւն եւ յանցանաց քաւութիւն, ընդունիս զերկնից զարքայութիւնն եւ զանբաւ բարու­թիւնսն...: Այս է զօրութիւն ճշմարիտ աղօթից, որ կամին մերձենալ առ Աստուած, այս է պա­տարագ բանաւոր անարիւն, զի իւրաքանչիւր ուրուք աղօթքն են պատարագ Աս­տուծոյ»: Ս. Հովհ. Մանդ., 39, 40-41:

[8] «Եւ Տէրն հրամայէ չլինիլ շատախօս յաղօթելն: Եւ այս ոչ թէ զբազում աղօթելն արգելու, քանզի եւ ինքն զգիշերն ի գլուխ հանէր յաղօթսն Աստուծոյ մեզ ի խրատ: Եւ դարձեալ, թէ` «յամենայն ժամ աղօթս արարէք», այլ զի զվայրապարն եւ զմարմնաւորն եւ զանցաւոր խնդիրն արգելցէ, որ լեզուաւն է միայն առանց մտաց»: Ս. Գրիգոր Նա­րեկացի, Աղոթելու եղանակի խրատ, Մեկն. Ժամ., 408-420.

«Բայց զաղօթսն մի վայրապար բանիւք եւ եթ ճառեսցուք` զօրէն զանգակաց լոկ հնչումն տալով, կամ հանգոյն կապկաց զսովորականն միշտ ի բերան առեալ պա­պաջելով: Այլ` հոգւով եւ մտօք ըստ հաճոյիցն Աստուծոյ պատրաստեցուք զմեզ ի ժամ աղօթիցն: Զի որ մարմնով ի տեղի աղօթից լիցի` եւ մտօք արտաքս յածի զօրէն անկապ անասնոյ, ոչ թէ միայն վարձս ոչ առցէ յաղօթիցն, այլ եւ դատապարտի եւս վասն ան­զգոյշ աղօթիցն»:  Մեկն. Ժամ., 114:

 

 

Արշակ Տեր-Միքելյան

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից

 

06.11.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․