Մեղեդին

Աշակերտը հեռանում է ճահճացած լճակից, գալիս է անտառում գտնվող մի հիասքանչ բացատ, որտեղ սոխակներն են դայլայլում և այդտեղ քարի վրա նստած ծեր վանականին հարցնում.

- Ինչո՞ւ են գորտերն այդքան աղմուկ-աղաղակ բարձրացնում այդ լճակում: Միայն խառնիխուռն կռկռոց է լսվում, իսկ սոխակներն այստեղ ներդաշնակ դայլայլում են ու հիանալի մեղեդի երգում:

Ծեր վանականը պատասխանում է.

- Որովհետև գորտերն իրենց ճահճային վիճակից են բողոքում ու միմյանց մեղադրում, իսկ սոխակները՝ արդեն իսկ կանուխ առավոտյան Աստծուն են փառաբանում և ամեն ինչի համար գոհություն հայտնում:

Ահա այդպես էլ մարդիկ, ժողովուրդներն են. մի երկրում ճահիճ է և գորտերի կռկռոց է լսվում, իսկ մյուս երկրում՝ գեղեցիկ բացատ է և սոխակների դայլայլն է հնչում:

 

Հովհաննես Մանուկյան

21.05.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․