2 Ապրիլ, Դշ, Մեծ պահքի ԼԱ օր

Մի սայլ աղոթք

Մի խումբ հավատացյալներ այցելեցին մի աղքատ ընտանիքի, որպեսզի աղոթեն նրանց համար: Աղոթքի ընթացքում դուռը թակեցին: Շեմին մի պատանի էր կանգնած՝ ագարակատիրոջ որդին:

- Ի՞նչ է պատահել,- հարցրին նրան:

- Հայրս չկարողացավ գալ և խնդրեց իր աղոթքները սայլով բերել,- պատասխանեց պատանին:

- Այդ ինչպե՞ս,- հարցրեց ներկաներից մեկը:

- Հիմա կտեսնեք, միայն թե օգնեք ներս բերել դրանք:

Դուրս գալով, տեսան, որ սայլը լի է կարտոֆիլի, ալյուրի, ձավարի պարկերով, խնձորով, զանազան հագուստով և այլ իրերով…

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

17.08.24

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․