23 Նոյեմբեր, Շբ
Փոքրիկ աղջիկը երկու խնձոր ուներ: Մայրիկը սենյակ մտավ և մեղմ ժպիտով հարցրեց.
- Փոքրի՛կս, խնձորներիցդ մեկը մայրիկին չե՞ս տա:
Աղջիկը մի քանի վայրկյան նայեց մորը, հետո հանկարծ կծեց խնձորներից մեկը, այնուհետև արագորեն նաև մյուսը:
Կինն զգաց, թե ժպիտը ինչպես է սառում իր դեմքին և փորձեց ցույց չտալ հիասթափությունը: Նա շատ վշտացավ, որ իր սիրելի դստրիկը չցանկացավ կիսվել իր հետ:
Եվ հանկարծ աղջիկը նրան մեկնեց կծած խնձորներից մեկը՝ ասելով. «Մայրի՛կ, այս մեկը վերցրու, այն ավելի քաղցր է»:
Անկախ այն բանից, թե որքան հասուն, փորձառու և գիտակ մարդ եք, երբեք մի դատեք ուրիշներին: Նրանց բացատրելու հնարավորություն տվեք: Այն, ինչ տեսնում եք, կարող է շատ խաբուսիկ լինել: Հաճախ միայն ընդհանուր պատկերը տեսնելով, մենք չենք հասկանում դիմացինի գործողությունների իրական դրդապատճառները:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի