Գուլպաներից մեկը ծակվեց, իսկ մյուսն այդժամ հայտարարեց, որ իրենք այլևս չեն կարող զույգ համարվել ու գնաց ավելի լավ կյանք փնտրելու: Գուլպաների տերը տեսավ, որ մեկը ծակվել է, երկրորդն էլ փնտրեց ու չգտնելով՝ լաթի վերածեց առաջինին: Որոշ ժամանակ անց երկրորդն էլ գտնվեց, բայց քանի որ մյուսն արդեն չկար, սա էլ լաթի վերածվեց: Ու շատ ափսոս, քանի որ եթե տիրուհին կարկատեր առաջինը, ապա դրանք միասին դեռ երկար ժամանակ համերաշխորեն իրենց դերը կկատարեին…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի