23 Դեկտեմբեր, Բշ
Ապրիլի 10-ին Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահի փոքր դահլիճում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
ԱՀԹ Զորավոր ս.Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տ. Զենոն քահանա Բարսեղյանը ներկաներին փոխանցեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը՝ ասելով, որ ազգային արժեքները միասնական պայքարի ոգով են կարևորվում ու հասնում իրենց նպատակին:
Համերգի ընթացքում ելույթ ունեցան Ք. Քուշնարյանի անվան երաժշտական դպրոցի և Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան արվեստ դպրոցների սաները և Ջիվանու անվան աշուղական դպրոցի «Հավասի» երիտասարդական աշուղական համույթը (գեղ. ղեկավար Թովմաս Պողոսյան):
Միջոցառմանը ներկա էին երգահան Էդգար Գյանջումյանը, Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը, արվեստագետներ, հասարակական գործիչներ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին