23 Դեկտեմբեր, Բշ
Ապրիլի 17-ին ԱՀԹ Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տ. Զենոն քահանա Բարսեղյանը մասնակցեց Երևանի Գրիգոր Զորհրապի անվան հ. 43 ավագ դպրոցում կազմակերպված միջոցառմանը: Այն նվիրված էր Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Տեր հայրը ներկաներին փոխանցեց Սրբազանի հայրական օրհնությունը:
«Մենք միասին պիտի լինենք մեր պահանջմունքի մեջ, որովհետև մեր անցյալից եկած հիօշողությունը մեզ առաջնորդում է այդ իրավացի և արդարացի պահանջի մեջ: Այն իր նպատակով արդարացված կլինի մեր պայքարի ոգով, մեր միասնականությամբ և մեր ազգային արժեքների պահպանմամբ: Ամենք պիտի հասկականք, որ սա հայի տունն է: Հայի արմատն ու ոգին իր հայրենիքի մեջ են և մենք ամենքս, լինենք իշխանավոր, թե ռամիկ, հարուստ, թե աղքատ, ծեր, թե մանուկ, պիտի կարողանանք մեր հայրենիքը շենացնել որպեսզի հայրենի ու հայրերի ուժի կրողը լիենք»: