Մի հպարտ մարդ Աստծուն շատ է խնդրում, որ մահից հետո հրեշտակներն իրեն դրախտ տանեն: Եվ երբ մահանում է, Աստծո հրեշտակները գալիս են և նրան առաջնորդում են դեպի դրախտ: Քիչ անց այս մարդը ետ է դառնում ու մտամոլոր կանգնում մի անդունդի եզրին, որը լայն դարպասի էր նմանվում: Նրան հետապնդող եղբայրը, որը նախանձով էր լցված, և ավելի շուտ էր հասել այդ վայրը, հարցնում է.
-Ինչո՞ւ ներս չմտար դրախտի դռներից:
Հպարտ մարդը պատասխանում է.
-Ես շատ էի ուզում դրախտ մտնել, բայց այնտեղ դռները փոքր են և այնքան ցածր, որ պիտի խոնարհվես և ներս մտնես, իսկ ես երբեք չեմ խոնարհվի, ինչ էլ լինի: Դրա համար էլ ետ դարձա ու ներս չմտա:
Այնուհետև ինքն է հարցնում.
-Իսկ դու ինչո՞ւ դրախտի դռներից ներս չմտար:
Նախանձ եղբայրը պատասխանում է.
-Ուր գնում ես, ես ուզում եմ քեզանից առաջ անցնել և ավելի շուտ հասնել, դրա համար էլ ետ դարձա ու քեզանից ավելի արագ այս անդունդի եզրին հասա...
Հովհաննես Մանուկյան