Մտադրություններից մեծագույնը

Հայր Թեոդորոս Փերմացու մասին ասում էին, թե երիտասարդ հասակում երեք Սուրբ Գիրք ստացավ և հայր Մակարիոսին ասաց. «Ինչպե՞ս վարվեմ, տե՛ր, պահե՞մ Գրքերն ինձ մոտ՝ իմ օգտի համար, որպեսզի կարդամ և ուրիշներին էլ տամ՝ ովքեր կկամենան կարդալ, թե՞ վաճառեմ դրանք և տամ աղքատներին»: Հայր Մակարիոսն ասաց նրան. «Առաջին երկու մտադրություններն էլ ազնիվ են, սակայն մեծագույնը անընչությունն է»: Լսելով այս՝ Հայր Թեոդորոսը շուտափույթ վաճառեց Գրքերը և տվեց աղքատներին:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

26.07.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․