Մտքերի ալիքները

Լողալ չիմացող մի մարդ խուճապահար թպրտում էր ջրում: Նա ջրի ցայտերի մի ամպ բարձրացրեց և գետն ալեկոծվեց, իսկ մարդն այդ ալիքները, վախից, վտանգավոր հոսանքի տեղ դրեց: Սկսեց գետի ալիքների դեմ պայքարել:

Խեղդվողը վերջապես հասկացավ, թե ինչպես պետք է ջրի երեսին մնալ և կամաց-կամաց դեպի ափը լողաց: Ջրից դուրս գալով շրջվեց ու տեսավ, որ գետը խաղաղ է, իսկ ինքն այդ ողջ ժամանակ հենց իր կողմից առաջացրած ալիքների ու ցայտերի հետ էր կռվում:

Որքան մտքերը շատ են, այնքան շատ են դժբախտությունները. կազատվես բազում մտքերից՝ կավելանա բարեշնորհությունը, բարեշնորհության միջոցով կիմանաս, թե ինչ է բարիքը: Բոլոր դժբախտությունները հենց մեզնից են սկսվում: Սակայն, եթե մտքերդ կարգի բերես, այդ դժբախտություններն էլ կավարտվեն:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

17.12.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․