25 Նոյեմբեր, Բշ
Լեռան ծերերը մի անգամ խնդրանք հղեցին Սկիտե` հայր Մակարիոսին և ասացին. «Որպեսզի այսքան եղբայրները նեղություն չքաշեն, աղաչում ենք քեզ` դո՛ւ արի մեզ մոտ, որ նախքան քո` առ Տեր գնալը՝ արժանի լինենք քո տեսությանը»: Ելավ հայր Մակարիոսը և գնաց լեռը` նրանց մոտ: Ողջ բազմությունը հավաքվեց նրա մոտ, և աղաչեց նրան կենաց խոսք ասել: Իսկ նա, երբ տեսավ նրանց և լսեց այս, ասաց. «Լացե՛ք, եղբայրնե՛ր, և թո՛ղ ձեր աչքերից արտասուքների վտակներ հոսեն՝ նախքան մեր ՝ այս աշխարհից ելնելը և այն երկիր գնալը, ուր մեզ այլևս չեն օգնի ողբ ու արտասուք, այլ կիզող հուրը կպարուրի մեզ»: Եվ սաստիկ ողբաց ողջ բազմությունը, և ամենքն ընկան երեսի վրա և ասացին. «Աղոթի՛ր մեզ համար, հա՛յր»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016