Ինքնաճանաչողությունն օգնում է մարդուն խոնարհություն ձեռք բերել, ինչպես նաև նկատել ու սիրել կարիքի մեջ գտնվող մերձավորին: Եկեղեցու հայրերը նշում են, որ սիրո միջոցով է, որ մարդն իրապես դառնում է մարդկային՝ միաժամանակ դառնալով նաև աստվածային, քանի որ Ս. Աթանասի բանաձևմամբ՝ Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա»:
Դեկտեմբերի 28-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Պողոսյան Մարինեին (57 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Արմեն Բաղդասարյանը: Տիկին Մարինեն իր 37-ամյա որդու հետ բնակվում է Ներքին Շենգավիթ 6 փ., 86 տ հասցեում: Նրա ամուսինն Արցախյան ազատամարտի մասնակից է եղել և մահացել է 1998 թ.-ին: Ամուսնու մահից հետո նրա մոտ առաջ է եկել առողջական խնդիր՝ վահանաձև գեղձի թունավոր խպիպ, ինչի հետևանքով նաև՝ ոսկրային խնդիր: Հիվանդության պատճառով տիկին Մարինեն չի կարողանում աշխատել, իսկ նրա որդին, որ զբաղվում է փայտի փորագրությամբ, մշտական աշխատանք չունի, և ընտանիքը հայտնվել է կարիքի մեջ՝ չկարողանալով հոգալ անգամ իր նվազագույն կարիքները: Ժամանակին հոսանքի և գազի վարձերը չվճարելու պատճառով՝ ընտանիքն այժմ ապրում է առանց հոսանքի և գազի: Տիկին Մարինեն անչափ զգացված էր, նա իր երախտագիտությունը հայտնեց աջակից անձին:
Աշխարհի վրա ապրող յուրաքանչյուր ոք ցանկանում է երջանիկ լինել, և Քրիստոս բացահայտեց այն մարդկանց համար՝ ցույց տալով, որ նա է երջանկություն գտնում, ով փնտրում է այն ուրիշի համար: «Աշխատելով ուրիշների երջանկության համար, մենք գտնում ենք մեր սեփականը»,- ասել է Պլատոնը: Իսկ ըստ խորհրդային ականավոր մանկավարժ, գրող և լրագրող Վ. Սուխոմլինսկու՝ ամենահիանալի և միևնույն ժամանակ ամենաերջանիկ մարդիկ նրանք են, ովքեր իրենց կյանքն ապրել են՝ հոգալով ուրիշների երջանկության մասին:
Կարինե Սուգիկյան