23 Դեկտեմբեր, Բշ
Հունվարի 29-ին, ԱՀԹ <<Արարատ>> երիտասարդաց միության անդամները <<Մենք մեր զինվորի կողքին ենք>> ծրագրի շրջանակներում այցելեցին Նուբարաշեն համայնքի զորամաս, որպեսզի հանձնեն մանկատան և գիշերօթիկ դպրոցների երեխաների կողմից գրված զինվորներին ուղղված նամակները Հայոց բանակի 23 ամյակի առիթով:
Օրն անցավ բավականին հետաքրքիր և անակնկալներով լի,երիտասարդները ծանոթացան զորամասի տարածքին ,և նույնիսկ ճաշեցին զորամասի ճաշարանում զինվորների հետ միասին :
Հրամանատարներն ու զինվորները խոստացան անպայման պատասխանել յուրաքանչյուր նամակին, չէ որ զինվորները երեխաների համար ոչ միայն զինվոր են,այլ նաև հայր, եղբայր, ընկեր,և վերջապես օրինակելի քաղաքացի:Այդ երեխաները փորձում են ընդօրինակել զինվորին, գիտակցելով ,որ զինվորը ծնողի երեխան է, բանակի` տղամարդ-զինվորը, ազգի` պաշտպանը:Մարդու մանկությունից հիմք դրված սկզբունքները նման են մատաղ ծառի կեղևին փորագրված տառերին, որոնք աճում են, ծավալվում նրա հետ , կազմում նրա անպարտելի մասը: