Մի երիտասարդ մեքենայով չափազանց արագ սլանում է, վթարի ենթարկվում ու հայտնվում հանդերձյալ աշխարհում: Կարճ ժամանակ անց հասկանում է, թե ինչ է տեղի ունեցել և իրեն մոտեցող հրեշտակին ասում.
- Ո՞ւր է արդարությունը: Որտե՞ղ էր իմ պահապան հրեշտակը, ինչո՞ւ ինձ չփրկեց այդ վթարից: Ես այստեղ էլ կպաշտպանեմ մարդու իրավունքները և իմ ազատությունը:
Հրեշտակը պատասխանում է.
- Մինչ մեքենայով սուրում էիր դեպի սյունը, դևերն էլ իրենց իրավունքներն էին իմ առջև աղաղակում, որ աշխարհի գայթակղությունների սիրահար ես, և քո ցանկությունների իրավունքների անհագ ընթացքն էին պաշտպանում: Այժմ էլ շտապում են այստեղ, որպեսզի շարունակեն իրենց իրավունքները պաշտպանել և քեզ իրենց հետ հավիտենական անդունդը տանեն:
Հովհաննես Մանուկյան