22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Ոչինչ անարդյունք չի մնում

Գիտնականն ու դռնապանը հայտնվում են հանդերձյալ աշխարհում և մոտենում դրախտի հսկայական, ահռելի դարպասներին: Այս գիտնականը, որ երկրային կյանքում միայն իր համար էր աշխատել, առաջ է ընկնում և փորձում հրելով բացել, բայց չի կարողանում, այնուհետև սկսում իր գիտելիքներով մտածել, վերլուծել, թե ինչպես կարող է գործել, սակայն բոլոր փորձերն ապարդյուն են անցնում: Այնուհետև մոտենում է դռնապանը և ասում.

- Աստվա՛ծ իմ, ողորմի՛ր և փրկի՛ր ինձ, իմ կյանքում բազմաթիվ մարդկանց առաջ այնքան շատ դռներ եմ բացել, բայց անկարող եմ բացել դրախտի դարպասներն իմ առջև:

Դարպասները դանդաղ բացվում են և տեսնում է մարդկանց մի մեծ բազմություն, որ հրելով դրանք բացում էին, և երկնքից ձայն է լսվում.

-  Ում առջև միշտ դռներ ես բացել ու ներս թողել, այժմ էլ նրանք են եկել քեզ օգնելու, որ այս մեծ ու ծանր դարպասները քեզ համար բացվեն: Արդ, ներս մտիր և նրանց հավիտենական ուրախությանը միացիր:

Ուրիշների համար ի սրտե, անշահախնդիր կատարված յուրաքանչյուր բարի գործ իր հետ բերում է երկնային բարեխոսություն...

 

Հովհաննես Մանուկյան

07.11.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․