Մի առաքինի մարդ, ով աբբա Պիմենի մոտ էր եկել, վանականներին հետևյալ առակը պատմեց.
Մի մարդ իր ընկերոջն ասաց.
- Ուզում եմ թագավորին տեսնել, ինձ հետ արի:
Ընկերը պատասխանեց.
- Մինչև ճանապարհի կեսը կգամ:
Մյուսին ասաց.
- Արի, ինձ թագավորի մոտ տար:
Նա պատասխանեց.
- Մինչև պալատ կտանեմ քեզ:
Երրորդ ընկերոջն ասաց.
- Գնանք թագավորի մոտ:
- Գնանք,- պատասխանեց երրորդը,- ես քեզ մինչև պալատ կտանեմ, ներս կմտցնեմ, քո մասին կհայտնեմ արքային ու քեզ նրան կներկայացնեմ:
Վանականները հարցրեցին, թե ինչ է նշանակում այս առակը և մարդը պատասխանեց.
- Առաջին ընկերը ճգնավորությունն է, որը ճշմարիտ ուղու վրա է կանգնեցնում, երկրորդն՝ անաղարտությունն է, որը մինչև երկինք է հասցնում, երրորդ ընկերը ողորմությունն է, որը խիզախորեն հենց Արքայի՝ Աստծո մոտ է բերում:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի