Վանական եղբայրներից մեկը մեծ մեղքի մեջ ընկավ: Եկավ աբբա Ամոնի մոտ ու ասաց.
- Այսպիսի մեղք եմ գործել և ուժ չունեմ ապաշխարության համար: Կթողնեմ վանականությունն ու աշխարհ կվերադառնամ:
Այնժամ ծերը եղբորը համոզեց, որ մնա՝ խոստանալով նրա ապաշխարության գործն իր վրա վերցնել Աստծո առջև: Եղբոր մեղքն իր վրա վերցնելով՝ սկսեց ապաշխարել: Սակայն միայն մեկ օր մնաց ապաշխարության մեջ, քանզի Աստծուց հայտնի դարձավ, որ հանուն այդ ծեր վանականի սիրո, եղբոր մեղքը ներվել է նրան:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի