Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին

Մեկը եկավ Սկյութիա՝ մենակյաց դառնալու, և իր հետ բերեց կրծքից նոր կտրած որդուն: Եվ երբ որդին պատանի դարձավ, նրա մեջ սկսեց շարժվել սեռական անհանգստությունը, և ասաց իր հորը. «Գնա՛մ աշխարհ, քանզի չեն հանդարտվում պոռնկության պատե­րազմից և չեմ դիմանում»: Իսկ հայրն աղաչում էր, որ համբերի: Որոշ ժամանակ անց դարձյալ հորն ասաց. «Հա՛յր, այլևս չեմ դիմանում, արձակի՛ր ինձ, որ գնամ»: Հայրը նրան ասաց. «Լսի՛ր ինձ, որդյա՛կ, այս անգամ: Վերցրո՛ւ քեզ հետ քառասուն նկանակ հաց և քառա­սուն օր գործելու համար՝ արմավի ճյուղեր, գնա՛ ներքին անապատ և այնտեղ քառասուն օր նստի՛ր, և թո՛ղ կատարվի Աստծո կամքը»: Որդին լսեց նրան, և այնտեղ մնում էր գործելով ու չոր հացն ուտե­լով: Այդպես մնաց քսան օր: Եվ ահա զգաց, որ իրեն է մոտենում պոռնկության ներգործությունը, և նրա առջև կանգնեց եթովպացի մի ժանտահոտ կին: Տղան չկարողացավ տանել այդ ժանտահոտությու­նը և հալածեց նրան: Կինը նրան ասաց. «Ես բոլոր մարդկանց սրտին քաղցր եմ թվում, սակայն քո հնազանդության և տքնության համար Աստված թույլ չտվեց ինձ խաբել քեզ, այլ հայտնեց քեզ իմ ժանտա­հոտությունը»: Տղան վեր կենալով եկավ իր հոր մոտ և ասաց. «Այ­լևս չեմ կամենում գնալ աշխարհ, հա՛յր, քանզի զգացի և տեսա նրա գարշահոտությունը»: Իսկ նրա հայրն արդեն հոգով տեղյակ էր այդ մասին և նրան ասաց. «Եթե դու իմ պատվիրանը պահելով` քառասուն օր մնայիր, ապա ավելի մեծ բան կտեսնեիր»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

29.11.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․