Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին

Ոմն ծեր ասաց. «Մարդու միտքը մագաղաթ է. եթե գա չարը և ցանկանա չար խորհուրդներ գրել դրա վրա` բերելով իր հետ խոսքեր ու թանաք, չպետք է թույլ տալ, որ գրի: Նրա խոսքերը մեր մտքում ընդունել պետք չէ, և այդժամ նրա հնարքները կանհետանան: Քանի որ մագաղաթը թե՛ չար, թե՛ բարի խոսքերը կարող է հավասարապես ընդունել, ուստի բարի՛ն պետք է գրել նրա վրա, և ոչ թե՝ չարը: Քան­զի ովքեր հնազանդվեն չարին և մեղքերին, նրանց փրկության հույս չկա, իսկ ովքեր հնազանդվեն բարուն և անհնազանդ լինեն չարին, Աստծո Արքայությունն է պատրաստված նրանց համար»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

14.11.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․