25 Նոյեմբեր, Բշ
Մի մեծն ծերի աշակերտ պոռնկության պատերազմի մեջ էր: Եվ ծերը, տեսնելով նրա տքնանքը, ասաց նրան. «Կամենո՞ւմ ես, որ աղաչեմ Աստծուն՝ թեթևացնի պատերազմդ»: Եվ նա ասաց. «Հայր, թեև տքնում եմ, սակայն դրա պտուղը տեսնում եմ իմ մեջ: Միայն ա՛յս պաղատիր քո աղոթքներում, հա՛յր, որ զորություն տա ինձ, և ես համբերեմ»: Հայրը նրան ասաց. «Այսօր իմացա, որ առաջադիմել ես և ինձանից կանցնես»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016