Ո՞ւր ես շտապում

Արևածագին լեռնագնացը բարձրանում է բարձրաբերձ լեռան լանջով դեպի վեր: Ինչքան բարձրանում է, նկատում է, որ ժամանակն արագ անցնում է, սակայն դեռևս երկար ճանապարհ ունի մինչ լեռան գագաթը: Ուստի, հոգով տագնապում է, և քայլերն արագացնում, որպեսզի նախքան երեկո հասնի այդ բարձունքին: Եվ երբ ժամեր անց հոգնած ու սպառված նստում է մի քարի վրա, այդժամ տեսնում է, որ մի անծանոթ մարդ լեռան լանջով ցած է իջնում, մոտենում և հարցնում.
- Դեպի ո՞ւր ես բարձրանում:
Լեռնագնացը պատասխանում է.
- Մինչ արևամուտը ցանկանում եմ բարձրանալ լեռան գագաթը, որպեսզի աղոթքս ուղղեմ Աստծուն: Այդ բարձունքից Աստված միգուցե ինձ ավելի արագ կարող է լսել, բայց արդեն արևը մայր է մտնում...
Անծանոթ մարդն ասում է.
- Ո՞ւր ես շտապում. Աստված ամենուր է... կանգ առ և հանդարտվիր. Աստծո զորությունը խաղաղության մեջ է, այլ ոչ թե շտապելու և տագնապելու: Եթե Աստված կամենում է, որ բարձրանաս այդ վայրը, ապա նույնիսկ ժամանակն ու արեգակը կանգ կառնեն, որ դու հասնես այնտեղ:
Լեռնագնացը գլուխը վեր է բարձրացնում և նկատում, որ անծանոթը Հիսուս Քրիստոսն էր, որ իջնում էր լեռան լանջով դեպի մարդկանց բնակավայրը...

 

Հովհաննես Մանուկյան

18.02.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․