Որդեգրություն

Մի մահմեդական դատավոր ընթրիքի հրավիրեց քրիստոնյա աբբային, որ այն կողմերում էր ապրում։ Հյուրասիրելուց հետո հարցրեց․

- Ասա՛ ինձ, ո՛վ իմաստուն մարդ, ահա ես դատավոր եմ, մահմեդական և ջանում եմ ապրել ըստ օրենքների։ Արդար եմ դատում, կաշառք չեմ վերցնում, կերակրում եմ աղքատներին, աղոթում, պահք պահում։ Կատարում եմ Ալլահի կամքը։ Արդ մի՞թե ես չեմ ժառանգելու Արքայությունը։

Աբբան պատասխանեց․

- Ասա՛ ինձ՛, ո՛վ պատվարժան, երեխաներ ունե՞ս։

- Ունեմ,- պատասխանեց դատավորը։

- Ծառաներ էլ ունե՞ս։

- Իհա՛րկե, ունեմ։

- Իսկ ո՞վ է ավելի լավ լսում քեզ՝ ծառանե՞րը, թե՞ զավակներդ,- հարցրեց ծերը։

- Ծառաները։ Ծառաներն ավելի լավ են լսում, որսում են յուրաքանչյուր խոսքս։ Ջանում են գոհացնել ամեն ինչում։ Իսկ երեխաներս հաճախ ըմբոստ են, հանդուգն, ինքնագլուխ, ինձ չեն լսում,- պատասխանեց դատավորը։

- Իսկ ասա՛ ինձ, մեռնելիս ո՞ւմ ես թողնելու ողջ ունեցվածքդ՝ զավակների՞դ, թե՞ ծառաներիդ։

- Իհա՛րկե զավակներիս,- բացականչեց դատավորը։

- Այդպես էլ Արքայության պարագայում է։ Դու կարող ես հիանալի ծառա լինել, սակայն ժառանգությունը ստանալու է որդին։ Իսկ որդեգրումը կատարվում է միայն Հիսուս Քրիստոսի միջոցով․․․

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

06.02.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․