23 Նոյեմբեր, Շբ
Մի հանքափոր մարգագետնի կենտրոնում այնպիսի մի հսկա փոս է փորում, որի միջից չի կարողանում դուրս գալ և օգնություն է կանչում:
Այդտեղով անցնող վանականը հարցնում է.
-Ինչո՞ւ ես այսպիսի ահռելի փոս փորել, իսկ այժմ շփոթմունքի մատնված չես կարողանում այդտեղից դուրս գալ:
Հանքափորը պատասխանում է.
-Ինձ ձեր ծեր վանահայրն ասաց, որ այստեղ ոսկի կա, ոսկի կա: Եթե այն ձեռք բերեմ, անհրաժեշտ դեղահաբեր կունենամ, և իմ երեխան կբժշկվի, սակայն արդեն մի քանի օր հողը փորում եմ, բայց որևէ ոսկի չեն գտնում:
Վանականը պատասխանում է.
-Ուշադի՛ր եղիր, թե Աստված ծեր վանահոր միջոցով քեզ ինչ է խորհուրդ տալիս: Անշուշտ, այստեղ ոսկի կա, սակայն քո արծաթասիրության պատճառով չլսեցիր, թե վանահայրն ինչ հուշեց և ասաց. այդ ոսկին չորս բոլորը ծաղկած խատուտիկներն են, որոնցով էլ անհրաժեշտ դեղահաբերն է հնարավոր պատրաստել, իսկ այն ոսկին, որը փնտրում ես, ինչքան էլ ունենաս, ո՛չ քեզ, ո՛չ էլ երեխայիդ կբժշի ու կփրկի…
Հովհաննես Մանուկյան