Ոսկե կարթը

Մի բարեպաշտ եպիսկոպոս երազում մի պատանու տեսավ, ով սառը ջրում ձուկ էր որսում արծաթյա կարթաձող ունեցող ոսկե կարթով: Եվ այդ կարթով մի վայելուչ կնոջ հանեց ջրից:

Այդ երազը մտահոգեց եպիսկոպոսին: Երբ պատուհանից դուրս նայեց, ապա իր տեսիլի պատանուն տեսավ: Նա եկեղեցու բակում դրված դագաղի մոտ կանգնած՝ ջանասիրաբար աղոթում էր: Եպիսկոպոսը կանչեց նրան ու հարցրեց, թե ինչ է անում: Պատանին պատասխանեց.

- Մորս հոգու համար «Հայր Մեր»-ն եմ ասում ու 50-րդ սաղմոսը*:

Այդ ժամանակ եպիսկոպոսը հասկացավ, որ այդ կնոջ հոգին, որդու աղոթքներով, ազատվել է տանջանքից ոսկե կարթի՝ «Հայր Մեր» Տերունական աղոթքի և արծաթյա կարթաձողի՝ «Ողորմիր ինձ, Աստված» սաղմոսի օգնությամբ:

Ննջեցյալներն այս կերպ օգնություն են ստանում իրենց հարազատներից:

 

* որոշ թարգմանություններում 51

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

16.03.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․