Օտարասեր և ողորմած լինելու մասին

Ասորիքում մի ծերի մասին ասում էին, թե բնակվում էր անապատի ճանապարհին, և նրա գործը այս էր. երբ անապատից գալիս էր որևէ մենակյաց, նրան կերակուր էր տալիս: Մի օր եկավ նրա մոտ մի մենակյաց, և նա կերակուր տվեց նրան ըստ սովորության, իսկ սա չէր ուզում ճաշակել` ասելով, թե պահքի մեջ է: Եվ ծերը տրտմած ասաց. «Հանապազ այս է իմ գործը, սակայն աղաչում եմ քեզ` ե՛կ աղոթքի կանգնենք, և ով ծառը խոնարհեցնի իր հետ, նրա խոսքով էլ կշարժվենք»: Ծունր  դրեց  մենակյացը,  բայց  ոչինչ  տեղի չունեցավ, իսկ օտարասերը ծունր դնելով՝ ծառն էլ խոնարհեցրեց իր հետ. և կատարեցին նրա կամքը և կատարվածի համար գոհացան Աստծուց:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

28.07.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․