Ոմն եղբայր հարցրեց աբբա Անտոնիոսին և ասաց. «Ի՞նչ պահեմ, որ արժանի լինեմ Աստծուն»: Պատասխան տվեց ծերը և ասաց. «Ինչ պատվիրեմ քեզ՝ պահիր և կապրես: Քո բոլոր ճանապարհներում Աստծո՛ւն ունեցիր աչքիդ առաջ, և ինչ էլ որ գործես՝ Սուրբ Գրքի վկայությամբ ձեռնարկի՛ր: Ամեն տեղ, ուր նստես, դյուրաշարժ մի՛ եղիր. այս երեքը պահի՛ր և կապրես»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016